Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար շահառուների վճարումները մեկնարկել են: Գյումրիում սպասարկող բանկերի դիմաց հերթի սպասող քաղաքացիների թիվը մեծ է։
Շատ են նաև այն քաղաքացիները, որոնք դժվարացել են առցանց ստուգել՝ շահառո՞ւ են, թե՞ ոչ։ Փաստացի աշխատող և չգրանցված աշխատակիցները դիմում են աշխատավայր՝ պահանջելով գրանցել իրենց։