Չնայած կարանտինին՝ Մալթայի իշխանությունը երեք շաբաթով թույլատրել է երկրում թռչունների որսը: Բնապահպանները հայտարարել են, թե իշխանություններն ամեն ինչ անում են որսորդական լոբբիին գոհացնելու համար: Մալթայի կղզիները հանգստի վայր են Միջերկրական ծովով անցնող թռչունների համար: Երկրի կառավարությունը նշել է, որ մարդիկ մենակ են որս անում բաց տարածքներում և չեն վարակում ուրիշներին: Իսկ 65-ից բարձր տարիքի մարդկանց լիցենզիա չեն տրամադրում, որպեսզի տանը մնան:
2015-ին Մալթայի բնակիչները քվեարկեցին գարնանային որսաշրջանի թույլտվության օգտին, որսորդության և բնության պահպանության Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ հավաստիացրել է, որ իր անդամները հետևում են կառավարության և Բրյուսելում գտնվող եվրոպական մարմինների հաստատած կանոններին: