Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված, երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։ Մյուս քաղաքացու մոտ առկա է ներծծման փուլում գտնվող ձախակողմյան թոքաբորբ, և բուժումն ընթանում է դրական դինամիկայով: Նոր կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիները խնդիրներ չունեն:
Նշվում է, որ վարակով հաստատված 6 քաղաքացուց երկուսը երեկ կրկնակի թեստավորում են անցել: Եթե այսօր էլ նրանց արդյունքները բացասական լինեն, ապա կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բուժհաստատությունից: