Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 1 ամսով երկարացվել է պարտադիր զինծառայության ժամկետը: Որոշումը վերաբերում է 66 000 զինծառայողի և շատերի դժգոհությունն է առաջացրել:
Նրանցից մեկը սոցկայքում գրել է․ «Դուք ազատեցիք մարդասպաններին և նրանց, որոնք բռնություն են գործադրել։ Մեզ ինչո՞ւ չեք ազատում։ Վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատված զինծառայողները իրենց տանն են կրթություն ստանում։ Ի՞նչ է, աղքա՞տն է տուժելու։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն էլ 303 քաղաքացու է ձերբակալել վերջին 1 ամսում կայքերում կորոնավիրուսի վերաբերյալ անհիմն և սադրիչ գրառումներ անելու համար։
Թուրքիայում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Վերջին տվյալներով, երկրում Covid-19-ից մահացել է 125 մարդ՝ մահացության թիվը հասցնելով 1․643-ի։ Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․801 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 74.193-ն է: Մեկ օրում ապաքինվել է 1․415 հիվանդ։