Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պաշտոնանկ է արել երկրի առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետային: Այս մասին նախարարը գրել է Թվիթերի իր էջում: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Քիչ առաջ երկրի նախագահն ինձ հայտնեց իմ պաշտոնանկության մասին»,- գրել է Մանդետան և համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել իր գործընկերներին, ինչպես նաև հաջողություն մաղթել իր իրավահաջորդին:
Բրազիլիայի առողջապահության նախարարի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդն ուռուցքաբան Նելսոն Թաիշն է, ով հինգշաբթի առավոտյան հանդիպում է ունեցել Բոլսոնարուի հետ:
Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 30 000-ը: Մահացել է շուրջ 1900 մարդ: Երկրում մահացության մակարդակը կազմում է 6,3 տոկոս: