Արցախի պարետի որոշմամբ, փոփոխություն է կատարվել Պարետի 14․04․2020թ․ N 5 որոշման մեջ։ Այս մասին տեղեկացնում է Արցախ տեղեկատվական շտաբը։
Համաձայն նոր որոշման, Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված՝ անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են։