Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են: Իր ուղերձում նա հայտարարել է, որ սա պետք է ոչ թե թուլացնի մեր զգոնությունը, այլ ընդհակառակը:
«Առավել ևս արտակարգ դրության առաջիկա շրջանում մենք պետք է կրկնակի զգոնություն դրսևորենք: Եթե այդպես վարվենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի: Եթե այդպես չվարվենք, եթե համակեցության նոր կանոններ չորդեգրենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով և մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:
Եվ այստեղ էլ իմ առաջարկած հայտնի կարգախոսը չի փոխվում. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»,- ասաց վարչապետը: