Միջազգային կազմակերպությունները, ներառյալ ԱՀԿ-ն, կարևոր դեր են խաղում COVID-19 համաճարակի հարցում, հայտարարել է «Բազմակողմանիության դաշինքի» անդամ 23 պետություն: Դրանց թվում են ԵՄ մի շարք երկրներ, ինչպես նաև Արգենտինան, Կանադան, Մեքսիկան, Սինգապուրը, Չիլին և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Թրամփը դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
«Մենք աջակցում ենք համաճարակի բռնկման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համար պայքարին»,- հայտարարել են դաշինքի արտգործնախարարները:
ԱՀԿ-ին աջակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: COVID-19-ի համաճարակը հնարավոր է հաղթահարել միայն համակարգված միջազգային արձագանքով, ընդգծել է Մերկելը G7-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ժամանակ: