Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է.
«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի, թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում:
Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:
Առողջություն եմ մաղթում նրանց»: