Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց դեպքերին: Տեղեկացրեց, որ մինչ այս պահը Արտակարգ իրավիճակների նախարարության ողջ համակարգում ունեցել են վարակի 5 դեպք, որից երեքն այս պահին գտնվում է բուժման մեջ, իսկ երկուսն ապաքինվել է:
«Կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ: Ունենք 42 մեկուսացված:
Մեզ մոտ վարակի տարածման խնդիրներն ավելի ցցուն են, քանի որ վարակի փաստով աշխատանքը չի ավարտվում: Վարակվածների բուժմանը և կոնտակտավորների մեկուսացմանը զուգընթաց պետք է կարողանանք նաև աշխատանքները ճիշտ կազմակերպել»,- ասաց Հարությունյանը: