Բելառուսական բանակում հաստատվել է COVID-19-ով վարակվելու առաջին դեպքը, ասել է Բելառուսի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գավրուսիկը:
Նա հավաստիացրել է, որ իրավիճակը Պաշտպանության նախարարությունում լիակատար հսկողության տակ է, և հիվանդ զինվորի զորամասի բոլոր զինծառայողները մեկուսացված են, խուճապ չկա:
Վերջին տվյալներով՝ Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսի 4204 դեպք, որից 301-ը բուժաշխատողներ են, մահացել է 40 մարդ: