Ֆրանսիայի Շառլ դը Գոլ ավիակրի անձնակազմի 1/3-ը վարակված է կորոնավիրուսով: BBC-ի հաղորդմամբ՝ 2 հազարանոց անձնակազմից վարակված է 668 անդամ: Ավիակիրը Ֆրանսիայի նավահանգիստ է ժամանել Ատլանտյան օվկիանոսում ուսումնավարժանքներ իրականացնելուց հետո: Նավաստիներից 20-ը հոսպիտալացվել են, մեկը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է:
Սպասվում է, որ նավում վարակվածների թիվը կավելանա: Քննություն է անցկացվում՝ պարզելու, թե ինչու է վարակվածների թիվն այդքան մեծ: