Կարևորելով արտակարգ դրության ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ արդարադատության նախարարության կողմից սահմանափակված ծառայությունները 2020 թվականի ապրիլի 17-ից կընդլայնվեն՝ հետևյալ շրջանակով՝
Երևան քաղաքում՝
Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00 – 16։00-ը՝ առանց ընդմիջման.
-
ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
-
փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում.
-
ծնունդների պետական գրանցում:
Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00 – 16։00-ը՝ առանց ընդմիջման.
-
ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
-
ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
Էրեբունու փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00–14:00-ը՝ առանց ընդմիջման.
-
Մահվան պետական գրանցում:
Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00 – 13։00-ը.
-
ամուսնությունների պետական գրանցում.
-
ամուսնալուծությունների պետական գրանցում:
Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են աշխատանքային օրերին՝ 10։00 – 13։00-ը՝ հետևյալ շրջանակով՝
-
ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում.
-
ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
-
ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում.
-
ծնունդների պետական գրանցում.
-
մահվան պետական գրանցում.
Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեի ընթացքում:
-
ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3000 դրամ.
-
ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2000 դրամ.
-
Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1000 դրամ.
-
Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ.
-
Հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1000 դրամ:
Ծննդի և մահվան գրանցումն անվճար է:
Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն:
Հարցերի կամ բողոքների դեպքում զանգահարել 85-00՝ արդարադատության նախարարության թեժ գիծ: