Կառավարությունն ընդլայնում է հակաճգնաժամային 8-րդ և 9-րդ ծրագրերի շահառուների շրջանակը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց կառավարության որոշման նախագիծը, նշելով. «8-րդ միջոցառմամբ, որտեղ ամրագրել էինք տուժած ոլորտները, մենք ավելացնում ենք ցամաքային տրանսպորտի գործունեությունը՝ խոսքը երթուղայինների մասին է, նախադպրոցակն կրթությունը՝ մասնավոր մանկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեությունը՝ սպորտային ակումբեր լողավազաններ և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։ Այսինքն՝ այս ոլորտներում գրանցված աշխատողները ևս կարող են ֆիզիկական անձինք դիմել 8-րդ ծրագրի համար»։
Բաթոյանը հավելեց, որ 9-րդ միջոցառման մեջ նախատեսված փոփոխություններով ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020-ի մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում։