Մեկ տարի առաջ ապրիլի 15-ին հրդեհվեց համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Փարիզի Աստվածամոր տաճարը: Մարդկության արձագանքը չուշացավ, եղան լուրջ նվիրատվություններ, ու աշխարհի լավագույն մասնագետներն անցան տաճարի վերականգնման գործին:
Աշխատանքը, սակայն, մի քանի անգամ դադարեցվեց: Հիմա այն չի շարունակվում կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով: Թեկուզ կիսավեր վիճակում՝ տաճարում այդուհանդերձ պատարագ է հնչել: