ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում լավ լուր է հայտնել:
«Այսօր յոլլա գնացեք, վաղվանից ձեր արևը հետ կգա, ջերմաստիճանի 3-4 աստիճանով բարձացումն էլ՝ հետը»,- գրել է Սուրենյանը:
Այսպիսով, ապրիլի 17-18-ը ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ապրիլի 16-ին, 19-ին կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 17-18-ը, 20-21-ը՝ առանց տեղումների եղանակ: