Կառավարությունից հայտնում են, որ այսուհետ պետական օժանդակության 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Kcgjr7) շահառու են համարվում նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.
ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։
9-րդ միջոցառման (https://bit.ly/3esMosE) շահառու է համարվում նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Հակաճգնաժամային սոցիալական բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ՝ https://dimum.ssa.am/ ։
Հարցերի դեպքում զանգահարել՝ 011 300 114 հեռախոսահամարին։