ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների մասնաճյուղերի գործունեությունը:
Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա:
Պարետի որոշման մեջ նշվում է, որ տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից: Այն ապահովելու է ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: