Ապրիլի 16-ին ոստիկանության պետն ու կոլեգիայի անդամները ծաղիկներ են խոնարհել Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրուն և Իրավակարգի զինվորի հուշարձանին։
Ոստիկանությունում տեղի են ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ ոստիկանությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, և առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ոստիկանության օպերատիվ ու արտաքին ծառայությունների աշխատակիցներին, ոստիկանության զորքերին, քաղաքացիներին ծառայություն մատուցող բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, օժանդակող վարչությունների աշխատակիցներին։
Արման Սարգսյանը շեշտել է, որ հատկապես արտակարգ դրության պայմաններում ոստիկանության կրտսեր ու միջին խմբի ծառայողները, բժիշկների հետ միասին, կանգնած են համավարակի դեմ պայքարի առաջնագծում։
Շնորհավորական խոսքից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ազգային անվտանգության քարտուղարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով՝ մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով։