Շվեյցարիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով երկրում իրականացրած սահմանափակումները կսկսեն մասամբ թուլացնել արդեն ապրիլի 27-ից՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Հիվանդանոցներին կթույլատրվի անցկացնել նույնիսկ պլանային վիրահատություններ, գեղեցկության, մերսման սրահները, դիմահարդարման ստուդիաները նույնպես կվերաբացվեն:
Մայիսի 11-ից կվերաբացվեն դպրոցները, խանութներն ու շուկաները: Հունիսի 8-ից կսկսեն վերաբացել այլ հաստատություններ:
Շվեյցարիայի իշխանությունները հայտնում են, որ երկրում կորոնավիրուսի տարածման տեմպը նվազել է: