Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովի՝ օրերս հայտարարած չելենջին։ Հայաստանի հավաքականի ավագն էլ մարտահրավեր է նետել «Շախտյորում» իր խաղընկեր Անդրեյ Պյատովին: Չելենջը ենթադրում է հասարակ բան՝ արդյոք ֆուտբոլիստները պահպանո՞ւմ են կարանտինի կանոնները: