Մինչև ապրիլի 6-ը էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով կարող են ներկայանալ մաքսային մարմին:
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռք բերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ [email protected] էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները, մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով, կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ։
Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները՝ դրանց մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերման հիմնավորումը մաքսային մարմնի կողմից ընդունվելու դեպքում: