Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակը սկսում է պիկին հասնել, հետևաբար երկրում սահմանափակումների թուլացման մասին դեռևս շատ վաղ է խոսել: Նման դիրքորոշում է հայտնել Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից մահացության ցուցանիշով հինգերորդն է աշխարհում՝ Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից հետո:
Միացյալ Թագավորության առողջապահության նախարարը հայտնել է, որ այժմ չեն կարող թույլ տալ թուլացնել սահմանափակումները, քանի որ վարակը կարող է մեկ անգամ ևս արագ տարածվել, ինչն այս պայմաններում անթույլատրելի է: