Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կորոնավիրուսի բուժման համար հնարավորինս շուտ սկսել փորձարկել մալարիայի դեմ համապատասխան դեղամիջոցը: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
RFI ռադիոընկերությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ անցյալ շաբաթ այցելել է Մարսելի համալսարանի հիվանդանոց: Էմանուել Մակրոնի խոսքով՝ իր պարտավորությունն է երաշխավորել, որ այսօր իրականացվող թերապևտիկ բոլոր մոտեցումները կարող են կլինիկական փորձարկումների ենթարկվել հնարավորինս շուտ, որպեսզի հայտնաբերվի բուժումը:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ հարցը հավատի մեջ չէ, այլ՝ գիտության: