Վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 315 մարդ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Գերմանիայի հիվանդության վերահսկողության ինստիտուտի տվյալներին:
Վարակից մահացության ռեկորդային ցուցանիշ Գերմանիայում գրանցվում է առաջին անգամ: Եվրոպական այս երկրում վարակվածների թիվը հասնում է 130.450-ի, իսկ մեկ օրում վարակվել է 2866 մարդ:
Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու ծրագրի մասին: Հաջորդ շաբաթ որոշ խանութներ կվերաբացվեն, սակայն սոցիալական հեռավորության պահպանման կարգն ուժի մեջ կլինի մինչև մայիսի 3-ը: