Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ անցնող օրվա դրությամբ եղել է կորանվիրուսային վարակվածության նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում։ Ասաց՝ կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը։
«Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է։ Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159 է։ Նույն միջոցառումները շարունակվում են։ Այս ամբողջ կարանտինի ընթացքում 1500 հոգուց ավել դուրս են եկել։ Կարանտինում գտնվող անձանցից մոտ 300-ի մոտ հաստատվել է դրական արդյունք։ Սա խոսում է, որ կարանտինային միջոցոցները շատ էֆեկտիվ էին։ Եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու հետազոտած չէինք լինի»,- ասաց նախարարը։