Իսրայելի անցումային կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն և օրենսդիր մարմնի նախագահ Բենի Գանցը չեն կարողանում համաձայնության գալ կառավարության ձևավորման հարցում: Երկրի նախագահի կողմից տրված լրացուցիչ 48 ժամը լրացել է, և առանց որևէ արդյունքի: Մեկուկես տարվա ընթացքում Իսրայելում կարող են անցկացվել չորրորդ ընտրությունները՝ գրում է Deutsche Welle-ն:
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ եթե Նեթանյահուն և Գանցը համաձայնության չգան, ապա կառավարության ձևավորման մանդատը կհանձնի խորհրդարանին: Երեք շաբաթվա ընթացքում Քնեսեթը ձայների մեծամասնությամբ կփորձի նախագահին առաջարկել թեկնածու, որն իր հերթին կստանա երկու շաբաթ ժամանակ՝ կառավարություն ձևավորելու համար: