Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։
Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։
Նոր՝ 48 դեպք, ընդհանուր` 1159
Ապաքինվել է 61 մարդ, ընդհանուր՝ 358
Մահացել է 1 մարդ, ընդհանուր՝ 18
Երեկ արվել է 537 թեստ, ընդհանուր՝ 9632