Կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ Դանիայում մասամբ թուլացվել են սահմանափակումները: Եվրոպայում Դանիան առաջին երկիրն է, որի իշխանությունները վերաբացել են նախակրթարաններն ու տարրական դասարանները: 11 տարեկանից ցածր տարիքի երեխաները կվերադառնան դպրոց: Իսկ ուսուցիչները պետք է ենթարկվեն սոցիալական հեռավորություն պահելու կարգին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Դանիայում սահմանափակումները թուլացնելու իշխանությունների որոշման հետ միակարծիք չեն բոլոր ծնողները: