Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Միացյալ Նահանգներում օրական գրանցվում է գործազրկության նոր ռեկորդ: ԱՄՆ-ում վերջին չորս շաբաթվա ընթացքում աշխատանքը կորցրել է ավելի քան 22 միլիոն ամերիկացի՝ գրում է Guardian-ը:
Միացյալ Նահանգների աշխատանքի գերատեսչությունից տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ ևս 5.24 միլիոն մարդ է դիմել գործազրկության նպաստ ստանալու համար:
Միացյալ Նահանգներում գործազրկության նպաստ ստանալու համար դիմած քաղաքացիների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 1992-ին: Այն կազմել էր 2.7 միլիոն: