Վերակառուցման և զագացման եվրոպական բանկի, ՀՀ-ի և Գյումրիի միջև մարտի 2-ին ստորագրված համաձայնագրով Գյումրին 2 միլիոն եվրո դրամաշնորհ կստանա։ Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշումը:
Դրամաշնորհը տրամադրվում է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» ծրագրի շրջանակում՝ Գյումրիում հիմնանորոգված փողոցային ենթակառուցվածքներ ունենալու համար։ 2016-ի մայիսին ՎԶԵԲ-ի հետ ստորագրվել էր «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի վարկավորման համաձայնագիրը, որով Գյումրու փողոցները վերանորոգելու համար տրամադրվել էր 14.6 միլիոն եվրո։ Այս դրամաշնորհը վարկային համաձայնագրի մաս էր։