Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 15-ի «Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին» N 262-Ա որոշմամբ հաստատվել են հետևյալ միջոցառումները.
Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառումը, որի շրջանակներում միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500 ՀՀ դրամի չափով:
Միջոցառման շահառու են հանդիսանում՝
մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ միակ ծնողը 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են (է) աշխատանքից կամ չեն ունեցել աշխատանք.
չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:
Շահառուներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելիս տվյալ ամսվա՝ Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստները չեն վճարվում՝ բացառությամբ
Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի N 273-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված պետական նպաստների, որոնք վճարվում են՝ անկախ ընտանիքին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու հանգամանքից:
Միանվագ ֆինանսական աջակցության և միանվագ նպաստի իրավունք ունենալու դեպքում երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:
Մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], իրենց հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում, ամուսնության վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ նպաստների տրամադրման միջոցառումը, որի շրջանակներում միանվագ նպաստ է տրամադրվում յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 ՀՀ դրամի չափով:
Միջոցառման շահառու են հանդիսանում մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որտեղ առկա են հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողն աշխատանք չի ունեցել.
միայնակ ծնողը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Միանվագ նպաստի և միանվագ ֆինանսական աջակցության իրավունք ունենալու դեպքում երեխայի համար ընտանիքին տրամադրվում է միանվագ նպաստը:
Մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ նպաստը ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով` հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], իրենց հաշվառման կամ բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն են ներկայացնում գրավոր դիմում, ամուսնության վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ միակ ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած չաշխատող միայնակ հղի կնոջը, ինչպես նաև չաշխատող այն հղի կնոջը, ում ամուսինը 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ չի ունեցել աշխատանք և 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ աշխատանքի չի ընդունվել, տրամադրվում է 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն: