Սերժ Սարգսյան այսօր այցելել է խորհրդարան՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
Մինչև նիստը՝ Ազգային ժողովի այգում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանն ասաց, որ ոչինչ չունի թաքցնելու, և կգա ժամանակը, որ ինքը կպատասխանի բոլոր հարցերին։
«Ես դիմել եմ հանձնաժողովին, որ իմ մասնակցությամբ նիստը արտակարգ դրության ավարտից հետո անցկացվի, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, և արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ։ Հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ հանրությանը։ Ուստի ես խոստանում եմ, որ արտակարգ դրությունից անմիջապես հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- նշեց Սերժ Սարգսյանը։