Փոխվարչապետ և արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում հայտնեց, որ բացի թոքերի արհեստական շնչառական սարքերից, Հայաստանում կարտադրվի նաև այս շրջանում հատուկ կարևորություն ունեցող մեկ այլ բան։
«Երեկ Չինաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հետ կազմակերպված թռիչքի արդյունքում մենք ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, և արդեն իսկ նաև սկսելու ենք արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանի Հանրապետությունում, և ինքներս էլ սպառելու ենք։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների և զարգացման վրա գումարի ծախսը արդարացված է, և հուսանք, որ կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչով սպասում ենք»,- նշեց փոխվարչապետ Ավինյանը։