ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 21-ին՝ ժ. 11.00-ին, Flydubai ավիաընկերության կողմից Վրաստանի քաղաքացիների համար իրականացվելու է Դուբայ-Թբիլիսի չվերթը, որով ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության միջնորդությամբ հնարավորություն է տրվել ճամփորդել նաև ՀՀ քաղաքացիներին:
«Հիշյալ չվերթով Թբիլիսի մեկնող ՀՀ քաղաքացիներն օդանավակայանից ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան և կգտնվեն 14-օրյա կարանտինային ռեժիմում:
Խնդրում ենք ապրիլի 21-ի Դուբայ-Թբիլիսի չվերթով մեկնող ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալները (բջջային հեռախոսահամար), ինչպես նաև տոմսի էլեկտրոնային տարբերակն ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected], Վրաստանի տարածքով Հայաստան տարանցիկ փոխադրումը կազմակերպելու համար»,- հայտնում են դեսպանությունից: