Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 084 723-ի, մահացածների ընդհանուր թիվը՝ 134 685-ի, առողջացել է 515 344 մարդ: Ամենաշատ վարակակիր ունեցող հինգ երկրներն են, համապատասխանաբար, ԱՄՆ-ն՝ 644 348 վարակակիր և 28 554 մահացած, Իսպանիան՝ 180 659 վարակակիր և 18 812 մահացած, Իտալիան՝ 165 155 վարակակիր և 21 645 մահացած, Ֆրանսիան՝ 147 863 վարակակիր և 17 167 մահացած, Գերմանիան՝ 134 753 վարակակիր և 3804 մահացած: