Ազգային ժողովն այսօր 80 կողմ, դեմ 18 և ձեռնպահ 17 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է, որ բաժնետոմսերի սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի է դառնալու իրավապահ բոլոր կառույցներին՝ դատախազությանը, Քննչական կոմիտեին, ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, ոստիկանությանը, նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և ՊԵԿ-ին։