Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյանիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը:
Պատճառվող անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: