Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում սահմանափակումների պատճառով գործազուրկ դարձածների թիվն աճել է մի քանի միլիոնով, այդպիսով՝ մեկ ամսվա կտրվածքով գործազրկության համար նախատեսված նպաստի չափը հասցնելով ավելի քան 20 միլիոն դոլարի: Վկայաբերելով փորձագետների գնահատականները՝ Reuters-ը գրում է, թե դա խոսում է երկրում համավարակով պայմանավորված ճգնաժամի խորացման մասին:
Աշխատանքի նախարարության՝ հինգշաբթի ներկայացնելիք հաշվետվությունը, որոշ դիտարկումներով՝ կպարունակի տվյալներ, որոնցից պարզ կդառնա, որ երկրում մարտ ամսին գրանցվել է մանրածախ առևտրի ծավալների ռեկորդային նվազում, իսկ արդյունաբերության ոլորտում անկումը կլինի ամենաշոշափելին՝ 1946 թվականից ի վեր: