Կորոնավիրուսի պատճառով լուրջ խնդիրների հետ առճակատվող եվրոպական երկրները բարձր գին են վճարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանդեպ վստահության համար: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Թրամփը ողբերգություն է անվանել այն, որ Իտալիան, Իսպանիան ու Ֆրանսիան կատարել են ԱՀԿ-ի բոլոր խորհուրդներն ու չեն դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը Չինաստանի հետ՝ Ուհանում COVID-19-ի բռնկումից հետո:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ԱՀԿ-ն կամ սխալ է գործել, կամ էլ տեղյակ է եղել իրական դրության մասին, սակայն թաքցրել է այն: