«Վեոլիա ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19-ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։
«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝
-
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը.
-
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը.
-
Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը.
-
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաշենքը.
-
Արտաշատի բժշկական կենտրոնը.
-
Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցը.
-
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը.
-
Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը.
-
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։