«Մարտիկ» հիմնադրամի փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) հետևանքով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ ԱՀ-ում՝ արտակարգ իրավիճակ, և, հիմք ընդունելով «Մարտիկ» հիմնադրամի նպատակներն ու խնդիրները՝ հոգաբարձուների խորհուրդն ապրիլի 14-ին որոշել է «Մարտիկ » հիմնադրամի մայր գումարից ՀՀ-ին տրամադրել 50 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցելով ՀՀ գանձապետական 00005001947 հաշվին: Իսկ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ փոխանցելով «Արցախբանկ» ՓԲԸ 223000612211100 հաշվին: