Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց 8-րդ և 9-րդ միջոցառումների և դրանց մասնակիցների ու հասանելի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:
«9-րդ միջոցառման մասով այսօր արդեն կփոխանցենք 20 հազար երեխայի գումար։ Այսինքն վաղը կլինի առաջին վճարումը և ամեն դիմումից հետո երեք օրվա ընթացքում դա կունենա։ 8-րդ ծրագրով 44․698 անձի փոխանցված է գումարները, դա կազմում է 3 միլիարդ 64 միլիոն։ Դրանք հասանելի են բանկում։ Երբ դրական որոշումը կայացվում է բջջային կարճ հաղորդագրություն է գնում քաղաքացում՝ հայտնելու դա»,-նշեց Բաթոյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե ընդունված 13 միջոցառումները համարվեն 13 գործիք, ապա գործիքակազմը կարելի է համարել բավարար։