ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը հայտնեց, որ պարետի ցուցմամբ՝ մարմինը մշտադիտարկումներ և ստուգումներ է իրականացրել կազմակերպություններում։ Հարությունյանը հայտնեց, որ նախ տեսչական մարմինն իրականացրել է իրազեկումներ՝ ցուցումներն ու կանոններն ուղարկելով էլեկտրոնային եղանակով։
«Այս ժամանակահատվածում տեսչական մարմինը իրականացրել է մշտադիտարկումներ ավելի քան 487 կազմակերպություններում։ Շուրջ 55 կազմակերպությունների կամ նրանց մասնաճյուղերի գործունեությունը այս ընթացքում ժամանակավորապես կասեցվել է պարետի որոշմամբ։ Արձանագրվում են խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են աշխատակիցների կողմից դիմակներ չկրելուն, տնային և սանիտարական հագուստի կամ արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ չունենալուն, անհրաժեշտ քանակով ծորակներով չապահովելուն, փակվող աղբամաններ չունենալուն»,- նշեց Հարությունյանը։