Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն է կրել Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում: 29-ամյա նորվեգացին 7,5:8,5 հաշվով զիջել է 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջային։Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Պետք է արժանին մատուցել Ալիրեզային, նա անհավանական ուժեղ է»,- խաղից հետո հայտարարել է Կարլսենը։
Բացի հաղթողի կոչումից՝ իրանցի շախմատիստն ստացել է նաև 14 000 դոլար պարգևավճար։