Banter Blitz Cup առցանց շախմատային մրցաշարի եզրափակչում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը պարտվել է 16-ամյա շախմատիստի:
Իրանցի Ալիռեզե Ֆիրուզջին առավելության է հասել 8,5 : 7,5 հաշվով: Հաղթանակի համար նա ստացել է 14 հազար դոլար: 29-ամյա աշխարհի չեմպիոնն էլ բավարարվել է 9 հազար դոլարով:
Ֆիրուզջին գրոսմայստեր է դարձել 9 տարեկանում, 2019 թվականի արագ շախմատի աշխարհի առաջնությունում երկրորդն է եղել: