Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում քաղաքապետը ծանոթացել է զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ:
Փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու:
Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար և նշել է, որ քաղաքային իշխանությունն այսօր մշակում է նոր ծրագրեր՝ բուժանձնակազմի համար ավելի հարմարավետ պայմանների ապահովման և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: