Բրազիլիայում Երկրորդ աշխարհամարտի 99-ամյա վետերանը բուժվել է COVID-19-ից՝ դառնալով այդ երկրի ամենատարեց բուժված հիվանդը:
Էրնանդո Արմելինդո Պիվետան հիվանդանոց էր տեղափոխվել անցած երկուշաբթի կորոնավիրուսի ախտորոշմամբ և դուրս էր գրվել երեքշաբթի՝ ապրիլի 14-ին: Վետերանը դեռ պետք է սպասի վերջին թեստի արդյունքներին, բայց բժիշկները վստահ են, որ նա լիովին ապաքինվել է: Սկզբում Պիվետան բուժվում էր տանը, բայց շարունակվող հազի պատճառով նրան տեղափոխել էին հիվանդանոց:
Հիվանդանոցի բժշկական անձնակազմը վետերանին ծափահարություններով է ճանապարհել տուն:
Բրազիլիայի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 25262-ի, մահացել է 1,532 մարդ: