Ապրիլի 15-ից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում և Քութայիսում, 10 օրվա ընթացքում արգելվում են բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը, հաղորդում է jnews.ge կայքը։ Այս մասին այսօր հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ երկրում շարունակվում է վարակի տարածումը:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: