Վայրի կենդանիները շարունակում են օգտվել կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված վիճակից, երբ բնակչության մեծ մասը տանն է, ճանապարհներին զգալիորեն նվազել է մեքենաների քանակը, ինքնաթիռները հազվադեպ են թռչում, նվազել է նաև ծովային երթևեկությունը, բարելավվում է շրջակա միջավայրը: Այս ամենը ազդում է վայրի կենդանիների պահվածքի վրա, որոնք ազատ տեղաշարժվում են աշխարհի տարբեր մասերում:
Եղնիկներն ազատ շրջում են Փարիզի արվարձաններում, շնագայլերը՝ Թել Ավիվում, կոկորդիլոսներն ու հսկայական կրեաներն էլ՝ մեքսիկական լողափերում: